четверг, 16 марта 2017 г.

Իմ և բլոգի մասին

Բարև ձեզ! Ես Ալլա Թորիկյանն եմ, (Իմ խոհանոցը) բլոգի հեղինակը։ Այժմ ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։ Սիրում եմ ապրել ազատ, լինել ազնիվ և զբաղվել բատիկա նկարչությամբ ու պարել։ Պարելը և բատիկայով զբաղվելը իմ հոբին է։ Չեմ սիրում համակարգչային խաղեր, չեմ սիրում կարդալ, սակայն սիրում եմ շարադրել։ Այս բլոգը ես ստեղծել եմ լավ նպատակներով և շատ կցանկանայի, որ իմ ստեղծած բլոգում լինեն հազարավոր այցելուներ։ Բլոգում կտեղադրվեն տարբեր երկրների ճաշատեսակներ, բաղադրություններ և թարգմանչական բաղադրատոմսեր։ 

Չինական խոհանոց

Ինչպես պատրաստել չինական - աղցան

Պատրաստման եղանակը

Բրինձը կես ժամով թողնել սառը ջրի մեջ մինչև փափկեն: Տապակել սոխը, ավելացնել քամած սունկը, 10 րոպե անց լցնել մանրացրած պղպեղը, մոտ 20 րոպե շոգեխաշել: Քամել բրինձը: Լցնել մնացած տապակվող մթերքի վրա, 3 րոպե ևս շոգեխաշել, լավ խառնել, համեմել աղով, պղպեղով, սոյայի սոուսով:


Ինչպես պատրաստել չինական 

ուտեստ խոզի մսով

Պատրաստման եղանակը
Առանձին ամանի մեջ խոզի միսը խառնել ձվի և եգիպտացորենի օսլայի հետ, թողնել 5 րոպե: Թավայի մեջ բուսական յուղ լցնել և դնել գազօջախին, ավելացնել խոզի միսը և տապակել մինչև կարմրի: Թավան կրկին դնել գազօջախին, լցնել բուսական յուղ, սոխ և կանաչ պղպեղ, տապակել մոտ 30 վայրկյան, ավելացնել նախապես պատրաստած սոուսը, այնուհետև տապակած խոզի միսն ու արքայախնձորը, խառնել:
Սոուս - կետչուպ, գինի, քացախ,շաքարավազ:    
Բաղադրատոմս
խոզի միս 100 գրամ
կանաչ պղպեղ 1 հատ
 սոխ 1 գլուխ
 արքայախնձոր 150 գրամ
ձու 1 հատ
օսլա 1 ճաշի գդալ
ձեթ 7 ճաշի գդալ
կետչուպ 2 ճաշի գդալ
կարմիր գինի 1 ճաշի գդալ
քացախ 1 ճաշի գդալ
 աղ
 շաքարավազ


Բաղադրատոմսը

պահածոյացված սունկ 450 գրամ
պղպեղ 8 հատ
բրինձ 500 գրամ
սոյայի սոուս 1 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
Սոխ 2 գլուխ

Թարգմանչական խոհանոց

УТКА1 штука
ЛУК-ПОРЕЙ2 стебля
ИМБИРЬ30 г
ЧЕСНОК15 г
ДАЙКОН40 г
ОГУРЦЫ2 штуки
ТОРТИЛЬИ1 штука
ПАТОКА40 г
МАРИНОВАННЫЙ КРАСНЫЙ ТОФУ5 г
ПАСТА ЧУ-ХОУ50 мл
УСТРИЧНЫЙ СОУС100 мл
КРАСНЫЙ ВИННЫЙ УКСУС30 мл
РИСОВОЕ СЛАДКОЕ ВИНО30 мл
СОЕВЫЙ СОУС10 мл
СОУС ХОЙСИН100 мл
СОУС О.К.20 мл
ПАСТА ИЗ ЧЕРНЫХ БОБОВ20 мл
КУНЖУТНАЯ ПАСТА15 мл
СОУС УНАГИ10 мл
КУНЖУТ10 г
РАСТИТЕЛЬНОЕ МАСЛО15 мл
СОЛЬ10 г
КИТАЙСКИЕ ПРЯНОСТИ «ПЯТЬ СПЕЦИЙ»2 столовые ложки